ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վանաձորի 35-ամյա բնակիչը անտառից բեզասղոցով ապօրինի հատել է երկու հաճարենի. բացահայտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները դեկտեմբերի 11-ին, ժամը 20-ի սահմաններում, Քարինջ գյուղի վարչական տարածքում ստուգել են Վանաձորի 35-ամյա բնակչի 4 խմ փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:

Ուղևորը, որը դարձյալ Վանաձոր քաղաքից է, հայտնել է, որ փայտանյութը պատկանում իրեն, սակայն օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է, որ նա 10 օր առաջ Լոռու մարզի Աթան գյուղի հարակից անտառից բեզասղոցով ապօրինի հատել է երկու հաճարենի:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս