Վթարային աշխատանքներով պայմանավորված, Կոտայքի և Գեղարքունիքի մարզի որոշ շրջաններում իրականացվի ջրանջատում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 15-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան քաղաքի, Հրազդան քաղաքի Վերին Աղբյուրակ թաղամասի, Արամուս գյուղի Վան ամառանոցային թաղամասի, Նուռնուս գյուղի ամառանոցային թաղամասի, Քաղսի, Բջնի, Սոլակ, Թեղենիք, Կարենիս, Զորավան, Կոտայք, Արզնի, Նոր Գյուղ, Քարաշամբ գյուղերի, Քարաշամբի ամառանոցային թաղամասի, Արգել գյուղի 4, 5, 6, 8, 9 փողոցների, 1-ին փողոց 25 շենքի, 11 փողոց 2-րդ շենքի, 20 փողոց 3-րդ շենքի, Արզնի թռչնաֆաբրիկայի, «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ի, «Կոտայք» գարեջրի գործարանի ջրամատակարարումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է նաև, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 15-ի ժամը 8.00-ից մինչև դեկտեմբերի 16-ի ժամը 8.00-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- հայտնել են «Վեոլիա Ջուր»-ից: