Մարզպետները հայտնվել են անգլիական թագուհու կարգավիճակում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի բոլոր մարզպետներն իրենց տարածքներում, կարելի է ասել, անգլիական թագուհու կարգավիճակում են հայտնվել՝ փաստացի չեն տիրապետում իրավիճակին, համայնքապետերն այլեւս չեն ենթարկվում նրանց, մարզխորհրդի նիստերը կա՛մ չեն կայանում, կա՛մ դրանց մասնակցում են հատուկենտ համայնքապետեր։

Չնայած դրան, իշխանությունը գնում է ոչ թե հանրային համերաշխության մթնոլորտ ձեւավորելու ճանապարհով, այլ ավելի է սրում իրավիճակը։

Մեր տեղեկություններով, մարզպետներին հրահանգված է՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի, հանրային հավաքներ կազմակերպել բոլոր այն համայնքներում, որոնց ղեկավարները հրապարակային հայտարարել են վարչապետի հրաժարականի պահանջին միանալու մասին։

Համացանցում մի քանի օր է՝ տարբեր համայնքներից նման տեսանյութեր են տարածվում, որտեղ Փաշինյանի աջակիցները 10-20 հոգով հավաքվում են գյուղամիջում եւ քննադատում ընդդիմադիր 17 ուժերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս