Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում Էջմիածնի զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատներն այսօր ՊՆ-ի դիմաց հանդիպում էին պահանջում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:
Անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում են իշխանությունից որոնողական աշխատանքներ իրականացնել Զանգելանի հատվածում: Ծնողները անհասկանալի են համարում, թե ինչու մինչև այժմ այդ հատվածում որոնողական աշխատանքներ չի իրականացվել և ինչու է այսքան ձգձգվում գործընթացը:
Մանրամասները՝ տեսանյութում