
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արգիշտի Մեխակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
Նշենք, որ Արգիշտի Մեխակյանն ավելի վաղ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր: