
ՀՀ պաշտպանության նախարարության դիմաց այսօր հավաքվել են անհետ կորած զինծառայողների ծնողները եւ հանդիպում են պահանջում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ: ArmLur.am-ի հետ զրույցում անհետ կորած Հարություն Հակոբյանի մայրը հայտարարեց, որ զինծառայողը վերջին անգամ խոսել է իր կնոջ հետ եւ ասել, որ գնում է հանձնարարություն կատարելու: Ի դեպ, Հարությունի մայրը հայտնեց նաեւ, որ խոսակցությունից հետո որդու հեռախոսահամարը հասանելի է եղել, փորձել են կապ հաստատել, սակայն զանգերն անպատասխան են մնացել:
Ս.Հ. Հ.Հ.
Մանրամասները՝ տեսանյութում