ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին: Այս մասին հայտնել է Արարատ Միրզոյանը:
«Հանդիպեցի Միավորված աշխատավորական կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին։ Քննարկել ենք ստեղծված մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ քայլերը քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում։ Երկուստեք ընդգծել ենք երկրում կայունության պահպանման կարևորությունը»,- գրել է Միրզոյանը:
Արարատ Միրզոյանը շարունակում է քաղաքական քննարկումները հայաստանյան կուսակցությունների հետ: