Գլխավոր դատախազությունում հրաժարականների մեկնարկը տրվեց. ով է առաջին հրաժարական տվողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Ռաֆայել Խաչատրյանը:

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարում գրել էր, որ դատախազական համակարգում արշալույսները եւս խաղաղ չեն, եւ շատ դատախազներ արդեն դիմել են ՀՀ գլխավոր դատախազին եւ հայտարարել, որ պատրաստվում են անգամ աշխատանքից ազատման դիմումներ գրել, քանի որ չեն ցանկանում անօրինական հրամաններ կատարել:

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր դատախազների հայտարարության տեքստը:

Ի դեպ ազատման դիմումները այսքանով չեն ավարտվում․ քիչ անց կներկաացնենք եւս այլ պաշտոնատար անձանց անուններ, որոնք ազատման դիմումներ են ներկայացրել: Իսկ ահա Գլխավոր դատախազությունը մեր հրապարակումը որակել էր «գիշերը տեսած ցանկալի երազ»: Ստացվում է, որ դատախազությունում չեն տիրապետում իրավիճակին:

Գ․ Մ․




Լրահոս