
Դեկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Բելառուսի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Կոնյուկին հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ. այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Շնորհավորելով Ալեքսանդր Կոնյուկին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ ԱԳ նախարար Այվազյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-բելառուսական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Բելառուսի միջև երկկողմ օրակարգը հարստացնելու և տարբեր մակարդակներում առկա երկխոսությունն առավել ակտիվացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ։ Երկուստեք կարևորվեց միջազգային հարթակներում, այդ թվում՝ ԵԱՏՄ ու ՀԱՊԿ-ի շրջանակներում փոխշահավետ համագործակցության ընդլայնումը։
Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրներին: