ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Կառավարության շենքի դիմաց

Երեկ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները բողոքի ակցիա են արել։ Նրանք Կառավարության մոտ բերել էին ֆեյսբուքյան ֆեյք օգտատերերի նկարներով պաստառներ՝ նշելով, որ նրանք են միայն Նիկոլ Փաշինյանի աջակիցները։

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ որրտեղ պետք է դիմի քաղաքացին ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ եւ հրատապ օգնություն ստանալու համար:

Ռիմա Գեւորգյան (49 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը, մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով դիմում է փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)` ներկայացնելով դիմում-հայտարարագիր, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի անապահովության բնութագրիչների մասին ամբողջական տվյալները հավաստող փաստաթղթեր:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, մինչեւ 18 տարեկան անդամ չունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորից:

 

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ դեպի ԵԱՏՄ եւ այլ երկրներ բուսական ծագման մթերքի արտահանման համար:

Ստեփան Հակոբյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող բուսական ծագման մթերքը պետք է լինի փաթեթավորման նյութի՝ արկղերի մեջ, յուրաքանչյուրի վրա հստակ մակնշմամբ, որը պետք է պարունակի հետեւյալ տեղեկատվությունը՝

ծագման երկիրը; ապրանքի անվանումը; արտադրողի անվանումը եւ հասցեն; արտահանողի անվանումը եւ հասցեն; ստացողի անվանումը եւ հասցեն; պահման ժամկետը,  ջերմաստիճանը: Արտահանվող խմբաքանակը պետք է զերծ լինի ցանկացած տեսակի կարանտին վնասակար օրգանիզմներից: Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտահանվող թարմ  պտուղ-բանջարեղենի խմբաքանակի մաքսային ձեւակերպումների համար անհրաժեշտ է ունենալ հետեւյալ փաստաթղթերը՝ արտահանման հաշիվ-ապրանքագիր, պայմանագիր; արտահանման հաշիվ-ապրանքագրում նշվում են ապրանքն արտահանողի եւ ստացողի անվանումները, հասցեները, ՀՎՀՀ-ն, ապրանքի նկարագիրը, քանակը, քաշը, արժեքը; տրանսպորտային փաստաթղթերը – CMR; ապրանքների ձեռքբերման փաստաթուղթ, բացակայության դեպքում` փաստաթղթեր, որոնք հաստատում են ապրանքների տիրապետման, օգտագործման եւ (կամ) տնօրինման իրավունքը; ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրամադրվող անվտանգության կամ ֆիտոսանիտարական հավաստագիր, որը խմբաքանակի վերը նշված փաթեթավորման եւ մակնշման պահանջների ապահովման եւ կարանտին վնասակար օրգանիզմներից զերծ լինելու դեպքում տրամադրվում է արագացված ընթացակարգով՝ 20 րոպեում; խմբաքանակի առեւտրային փաստաթղթերից որեւէ մեկի վրա անհրաժեշտ է նշել «Товары Евразийского экономического союза», հաստատված հայտարարատուի կողմից;   ապրանք ստացող կողմը պարտադիր պետք է լինի ԵԱՏՄ անդամ երկրի ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր` համաձայն ԵԱՏՄ անդամ ներմուծող երկրի կողմից ներկայացված պահանջի։

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ այլ երկրներ արտահանելիս ներմուծող երկրի պահանջի դեպքում անհրաժեշտ է ունենալ նաեւ արտադրանքի ծագման երկրի հավաստագիր, որը տրամադրվում է ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի կողմից առանց փորձաքննության դիմումի ստացման օրվանից հետո՝ 1-օրյա ժամկետում։




Լրահոս