
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է ահազանգել, որ Ադրբեջանը թաքցնում է հայ ռազմագերիների իրական թիվը: Ըստ Արտակ Բեգլարյանի՝ կան հիմնավոր ապացույցներ, որ հակառակորդ երկիրը ոչ բոլոր ռազմագերիներին է վերադարձրել հայրենիք:
Այս ուղղությամբ Արցախի օմբուդսմանն աշխատում է համապատասխան մարմինների հետ: Այս մասին հայտնում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը։