Թուրքիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կազմել է 32 102։ Մահացել է 235 մարդ։ Դա ամենաբարձր ցուցանիշն է պանդեմիայի ողջ ընթացքում։ Այս մասին են վկայում երկրի առողջապահության նախարարության տվյալները։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան, Թուրքիայի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Ստամբուլում, պանդեմիան հասել է երրորդ պիկին։ Վերջին երկու շաբաթների ընթացքում երկրում բազմիցս գրանցվել են հիվանդացության և մահվան օրական դեպքերի ռեկորդային ցուցանիշներ։
Երկրում մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 16 881-ի։ Ներկայում ծանր վիճակում է գտնվում 5988 պացիենտ։