«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը Հայաստան Համահայկական հիմնադրամի ֆինանսաավորմամբ պատրաստվում է զինվորների վերականգնողական կենտրոն կառուցել: Մենք զրուցել ենք Արա Բաբլոյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու է որոշել հիմնադրամի հավաքած գումարներով այդ կենտրոնը կառուցել, որտեղ է այն լինելու ու երբվանից է այն սկսելու աշխատել:
Բաբլոյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, թե իրենք պատերազմի սկսվելուց անմիջապես հետո վարկ են վերցրել ու սկսել զինվորների համար կենտրոն կառուցել, ինչի մասին տեղեկացել են հիմնադրամից ու իրենց աջակցությունն են ցուցաբերելու անհրաժեշտ սարքավորումներով ապահովելու համար:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Զրուցեց Սոնա Գրիգորյանը