ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, եթե «Հայռուսգազարդ»-ի բաժանորդը չի միացնում տանը տեղադրված հատուկ անվտանգության համար նախատեսված  սարքավորումը, պատասխանատու աշխատակցի կողմից բացահայտելու դեպքում  նրան որեւէ տույժ կամ տուգանք հասնո՞ւմ է, թե՞ ոչ:  Գոհար Բաբաջանյան, 50 տարեկան, տնային տնտեսուհիՊԱՏԱՍԽԱՆ. Եթե բաժանորդը չի միացնում իր տանը տեղակայված այրվող գազերի ազդանշանային սարքը, ապա պատասխանատու աշխատակցի կողմից հայտնաբերելու դեպքում բաժանորդի նկատմամբ որեւէ տույժ կամ տուգանք չի կարող կիրառվել, քանի որ այդպիսիք նախատեսված չեն որեւէ իրավական նորմատիվ ակտով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 22-ի թիվ 2399 որոշմամբ հաստատված «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգով այրվող գազերի ազդանշանային սարքի եւ վթարային կափույրի տեղակայումն ու գործարկումը համարվում է գազամատակարարման պարտադիր պայման եւ նպաստում է գազասպառման համակարգի  շահագործման անվտանգության մակարդակի բարձրացմանը եւ պատահարների կանխարգելմանը: Հետեւաբար, պարտադիր կատարման նորմի խախտումը հայտնաբերելու դեպքում անմիջականորեն կհանգեցնի գազամատակարարման դադարեցմանը: «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայություն «ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գազի տեսուչները հավաստիացնում են, որ ազդանշանային սարքը կարող է միանալ նույնիսկ պատրաստվող կերակուրի սուր հոտից: Այդ իսկ պատճառով սպառողները հաճախ խուսափում են նշված սարքերը գործածելուց ավելի ուշ բակում տեղադրված հաշվիչը անջատված չտեսնելու եւ  բնակարանի գազամատակարարումը վերականգնելու համար գազի տեսուչին չորոնելու նպատակով:




Լրահոս