
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին` երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
«Խորապես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև համագործակցությունը, հիմնված փոխվստահության և փոխօգնության վրա, հետագայում ևս կշարունակի զարգանալ՝ ի բարօրություն երկու ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում: