Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:
Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 15-ի երեկոյան հանդիպել է գիտության, կրթության, մշակույթի ոլորտները ներկայացնող մի խումբ մտավորականների հետ:
Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց կարծիքներն ու տեսակետները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, անդրադարձել այն հանգուցալուծելու ուղիներին:
Խոսելով պատերազմի ընթացքում կրած ցավալի կորուստների, վստահության պակասի և առկա ճգնաժամային իրավիճակի մասին՝ մտավորականները նշել են, որ, որպես ժողովուրդ ու պետություն, այլ ընտրություն չունենք, քան իրավիճակից միասնական ուժերով դուրս գալը: Առաջ շարժվելու համար նախ անհրաժեշտ է սթափ ու ճշգրիտ վերլուծել ու գնահատել իրավիճակը, գույքագրել մարտահրավերները, ընդունել առկա իրողություններն ու մտածել իրավիճակից դուրս գալու արդյունավետ ճանապարհների մասին:
Արմեն Սարգսյանը երեկ նաեւ հանդիպում է ունեցել Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ:
Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:
Մանրամասները՝ տեսանյութում