
Դեկտեմբերի 16-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի հետ։ Այս մասին հայտնում է ԻԻՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների համագործակցության խնդիրները։
Անդրադարձ է եղել կորոնավիրուսային համավարակի և Ղարաբաղյան պատերազմի շրջանում մաքսային մարմինների կատարած աշխատանքներին։
Արտաշես Թումանյանը ներկայացրել է Մեղրիի մաքսակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները, որից հետո քննարկվել են այդ ուղղությամբ անհրաժեշտ համաձայնեցումների հարցերը։