Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների շրջափակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն:
«Ռուսաստանի խաղաղապահ ուժերի բոլոր ստորաբաժանումներն իրենց առաջադրանքները կատարում են կանոնավոր ռեժիմով ՝ ինչպես դիտակետերում, այնպես էլ հրադադարի ռեժիմի պահպանումն իրականացնելիս»,-նշվում է նախարարության տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատության» հետ զրույցի ժամանակ ասել էր, թե ռուս խաղաղապահներ գտնվում են շրջափակման մեջ: