Անդրեյ Ղուկասյանը երեկ հայտնեց, որ Լոռու մարզպետի պաշտոնից ազատվելու մասին իր դիմումն արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ է: Եվ ահա, կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է նրան այդ պաշտոնից ազատելու մասին հարցը:
Ղուկասյանի փոխարեն Լոռու մարզպետ այսօր կնշանակվի Արամ Խաչատրյանը: Նա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավորներից է, որը վայր էր դրել մանդատը մեկ շաբաթ առաջ: Նա մինչ այդ զբաղեցնում էր Լոու փոխմարզպետի պաշտոնը: