
Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բյուրոն խորհուրդ է տվել առաջիկա տոներին ընտանեկան հավաքույթների ժամանակ դիմակներ կրել: Հաղորդագրությունը հրապարակվել է կազմակերպության կայքում:
«Հնարավորության դեպքում հանդիպումները պետք է անցկացվեն դրսում, մասնակիցները պետք է դիմակներ կրեն և իրարից հեռավորություն պահեն», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ եթե բաց երկնքի տակ հավաքվել չի ստացվում, ապա պետք է սահմանափակել հյուրերի քանակը, սենյակը լավ օդափոխել և դիմակներ կրել:
«Դիմակներ կրելը և ընկերներից և ընտանիքի անդամներից հեռավորություն պահելը կարող է անհարմար թվալ, բայց դա զգալիորեն նպաստում է յուրաքանչյուրի անվտանգության և առողջության ապահովմանը», – ասվում է հաղորդագրության մեջ: