Արցախի Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում, ինչպես նաև Մարտակերտ քաղաքում կիրականացվեն զինամթերքի վնասազերծման աշխատանքներ: Այս մասին հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը՝ խնդրելով խուճապի չմատնվել:
«ԱԻ պետական ծառայության և Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոնների սակրավորական ջոկատները շարունակում են զենք-զինամթերքի հայտնաբերման գործընթացը: Օրվա ընթացքում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում, ինչպես նաև Մարտակերտ քաղաքում սպասվում են վնասազերծման աշխատանքներ: Կլինեն պայթյուններ: Խնդրում ենք խուճապի չմատնվել»,- ասված է հաղորդագրությունում: