Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ
Փաշինյանին՝ հոր՝ Վովա Փաշինյանի մահվան կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, նշված է.

«Մեծարգո՛ պարոն վարչապետ
Խոր ցավով տեղեկացա Ձեր սիրելի հոր՝ Վովա Փաշինյանի մահվան մասին: Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և Ձեր ընտանիքին, հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին:

Անդառնալի կորստի այս ծանր պահին Ձեզ տոկունություն ու ոգու կորով եմ ցանկանում»:




Լրահոս