Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց Արսեն Երևանսկու քրեական գործով հերթական նիստը: Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրված 11 հոգու, որոնցից մեկն էլ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն է:
Ըստ մեղադրական եզրակացության, 1999թ. քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող՝ «Դեդ Հասան» մականվամբ Ասլան Ուսոյանի և «Կնդո Մայիս» մականվամբ Մայիս Մկրտչյանի կողմից «թագադրված» և քրեական աստիճանակարգության՝ «օրենքով գողի» բարձրագույն կարգավիճակ ձեռք բերած, քրեական աշխարհում որպես <<Արսեն Երևանսկի» կամ «Արսենչիկ» հայտնի Արսեն Մկրտչյանն իր կնքասանի՝ Ռուսլան Թադևոսյանի միջոցով իրեն դիմած՝ վերջինիս ընկերոջ՝ Արկադի Ղուկասյանի օգտին մասնավոր հարցին, այն է՝ թվով 4 ավտոմեքենանների վաճառքից գոյացած գումարները Ա.Ղուկասյանին Հարություն Հարությունյանի կողմից չվճարելու վերաբերյալ առաջացած վեճը /խնդիրը/ լուծելու համար, իր մտերիմ, «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, «Սևան» ՔԿ հիմնարկի նախկին »զոն նայող» »Բասար» մականվամբ Արմեն Արամայիսի Մելքոնյանին հանձնարարել է հանդիպման կանչել Երևան քաղաքի բնակիչներ Հարություն Հարությունյանին, որպես վերջինիս համար «պատասխանատու» հանդես եկող նրա քենակալ Հակոբ Ավետյանին և պարտատիրոջը՝ Արկադի Գագիկի Ղուկասյանին, լուծել վեճը՝ սահմանելով պարտք մնացած գումարի վերադարձման ժամկետ:
Այսօր հետաձգված նիստից հետո զրուցել ենք Հակոբ Ավետյանի հետ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում
Հովսեփ Հովսեփյան