
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հենակետերում կատարվել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ։
Ստուգվել է հենակետերի ավագների մարտական փաստաթղթերի առկայությունը, դիրքերի կահավորվածությունն ու զինծառայողների պատրաստվածությունը, տրվել են համապատասխան հրահանգներ մարտական հերթապահության կրման ընթացքում առաջադրվող խնդիրների վերաբերյալ։