
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մամուլի ասուլիսի ավարտին նրան խնդրել են ասել, թե ինչ կցանկանար հաջորդ տարում և ինչ կենաց կխմի Ամանորի գիշերը։
«Ինչ վերաբերում է կենացներին, ես, ինչպես ցանկացած քաղաքացի, շատ կենացներ ունեմ։ Կարևորն այն է, որ խմած շամպայնի կամ այլ խմիչքի քանակությունը չափավոր լինի։ Իսկ կենացների քանակը կարևոր չէ։ Մենք բոլորս պետք է խմենք մեր հարազատների, ընտանիքի, ընկերների, գործընկերների կենացը։ Բայց ինձ համար, իմ ընկերների համար, իմ ընտանիքում կարևոր կենացը միշտ մեկն է՝ Ռուսաստանի կենացը»,- ասել է Պուտինը։
Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսն այս տարի տևել է շուրջ 4,5 ժամ։