Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ աշխարհի գավաթի անհատական խաղարկության արծաթե մեդալակիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ աշխարհի գավաթի անհատական խաղարկության արծաթե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 57 կգ քաշային կարգի եզրափակիչում Հարությունյանը մրցեց Ռուսաստանը ներկայացնող Ռավուր Ուգուևի հետ և զիջեց 10:0 հաշվով: Հայ ըմբիշ դարձավ աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր:

Հարությունյանն 2019 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիսոն, ինչպես նաև 61 կգ քաշային կարգում 2018 թվականի Հայաստանի չեմպիոն, 57 կգ քաշային կարգում 2018 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն և նույն տարվա աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր։ Հանդես է գալիս գերմանական Բունդեսլիգան ներկայացնող Իսպրինգեն ակումբում։




Լրահոս