ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես ԵՄ-ն կաջակցի Ղարաբաղի հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի դեկտեմբերի 17-ին Բրյուսելում կայացել է Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև գործընկերության խորհրդի երրորդ նիստը։ Ինչպես հայտնեցին ՀՀ-ում ԵՄ գրասենյակից, այն նախագահել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջուզեպ Բորելը՝ ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյի մասնակցությամբ։ Հայկական պատվիրակությունը ղեկավարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

«ԵՄ-ն ողջունում և աջակցում է բարեփոխումների իր օրակարգին հետամուտ լինելու և մեր երկկողմ համաձայնագիրը ամբողջությամբ իրականացնելու Հայաստանի վճռական հանձնառությունը, չնայած առկա մարտահրավերներին, որոնց հետ բախվում է երկիրը», – նշել է ԵՄ բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ջուզեպ Բորելը: «ԵՄ-ն, ի լրումն մինսկի խմբի համանախագահների ջանքերի, պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման ձևավորման ուղղությամբ որոշակի դեր ստանձնել: Մենք պատրաստ ենք խաղաղաշինության և վերակառուցման մեր գործիքակազմով ցուցաբերել մեր աջակցությունը»: «ԵՄ-ն խիստ հանձնառու է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական վերականգնմանը և ներպետական շարունակական բարեփոխումներին՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների և գործարարության: COVID-19 համավարակի հետևանքները չեզոքացնելու, արդարադատության և ոստիկանության ոլորտներում կառավարության առաջնահերթ բարեփոխումների ուղղությամբ զգալի աջակցություն ցուցաբերած լինելով հանդերձ, մենք պատրաստ ենք նաև քննարկել, թե ինչ հետագա աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ առկա մարտահրավերներին դիմակայելու համար։ Մենք պատրաստ ենք նաև տրամադրել 10 միլիոն եվրո՝ ավելացնելով մարդասիրական օգնությունը և աշխատել հակամարտությունների ավելի համապարփակ վերափոխման և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ», ընդգծել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյին:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս