Գերության մեջ հայտնված շիրակցիների հարազատները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը: Շիրակի մարզում համատարած բողոքի ակցիաներ են` Հադրութում գերի ընկած 150 շիրակցիներին վերադարձնելու պահանջով:
Հիշեցնենք` ԱՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնեց, որ դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ, ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում