Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ժամանել է Երևան:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:
«Արդեն եկել է, ԱԱԾ տնօրեն պարոն Աբազյանը նրան դիմավորել է»,- նշեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից: