ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պաշտպանության նախարարն ասեց՝ կարող եք մնալ դիրքերում, բայց խորհուրդ չեմ տալիս. Քաջարանի քաղաքապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ այսօր՝ մինչ 17:00, հայկական կողմը պետք է լքի իր դիրքերը՝ ելնելով նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունից: Երեկ Սյունիքի մարզպետը, մի քանի համայնքապետեր հանդիպել էին նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին: Ինչ իրավիճակ է այս պահին Սյունիքում. մանրամասները փորձել ենք ճշտել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանից:

«Ինչ-որ մինչեւ այժմ ունեինք նպաստավոր դիրքեր, հիմա մենք այդ դիրքերը թողել ենք: Պետք է ճիշտ հասկանաք, որ մենք մեր կամքով չենք թողել: Երեկ պաշտպանության նախարարի հետ մեր ունեցած հանդիպման ընթացքում մեզ համար պարզ եղավ, որ պետք է դուրս գանք դիրքերից: Իրենք ասացին, որ պետք է դիրքերը թողենք, քանի որ դա Ադրբեջանի սահման է եւ մենք վերադառնում ենք մեր նախկին՝ ԽՍՀՄ-ի գծված քարտեզով նախատեսված հայկական սահմաններին», – նշում է քաղաքապետը:

Փարամազյանը ընդգծում է՝ այս պահին իրենց համար ամենակարևորն անվտանգության երաշխիքներն են, որոնց իրենց չեն տրվում: «Այսօր մի կիլոմետրի, տեղեր էլ կան մի քանի մետրի հեռավորության մասին է խոսքը: Ինչպես կարող է չլինել անվտանգության հարց: Դրա համար էլ մենք պահանջում ենք, որ գոնե անվտանգության գոտի լինի, որպեսզի մեր ժողովուրդը, սյունեցին գոնե չտեսնեին թշնամուն.  փաստացի նենց է գալիս, որ այսօր դեմ առ դեմ պետք է կանգնենք, ինքն իր կողմը, ես՝ մերб ու սահմանը հսկենք: Դա է անթույլատրելի: Դրա համար էլ մեր պահանջը հետևյալն է. անվտանգության երաշխիքները մեզ ով պետք է տա, ով կարա գարանտյա տա թուրքի վրա, որ վաղը կամ մյուս օրն անակնկալներ չեն լինի մեզ համար», – հավելեց նա:

Քաջարանի քաղաքապետը նկատում է՝ խնդիրը ոչ թե սյունեցիների միասնականության մեջ  է, այլ հարցն այն է, որ պետության կողմից ոչ մի աջակցություն չկա: «Երեկ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ նա պարզ ասաց՝ կարող եք մնալ դիրքերում, բայց խորհուրդ չեմ տալիս Ձեզ: Այսինքն, որպես ՊՆ, բանակ, մենք Ձեր կողքը չենք կարող կանգնել, քանի որ փաստաթուղթ կա ստորագրված, որով տարածքները պետք է հանձնենք ադրբեջանցիներin: Ադրբեջանցիները պետք է վերադառնան, այն բուֆերնին զոնան, որ մենք պայքարում էինք, պահենք, այս երկրի «իշխանությունները» հեշտությամբ հանձնել են ադրբեջանցիներին ու չկա այդ անվտանգության զոնան», – հավելում է նա:

Մանրամասները՝ ArmLur.am—ի տեսանյութում




Լրահոս