
Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարությունը 80 տոննա հումանիտար օգնություն է առաքել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնում է նախարարության պաշտոնական կայքը:
«Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության 15 բեռնատար մեքենա նախօրեին հումանիտար օգնություն է առաքել Ստեփանակերտ, Մարտունի, Մարտակերտ և Ասկերան: Ընդհանուր առմամբ` 80 տոննա անհրաժեշտ հումանիտար օգնություն է հասցվել»,- ասված է հաղորդագրությունում:
Առաքված բեռները հետագայում կբաշխվի բնակիչների միջև: