
Այժմ ևս 8 հզոր դիզելային գեներատորներ ուղևորվում են Արցախ, որոնցից յուրաքանչյուրն էլեկտրականությամբ կապահովի մի ամբողջ համայնքի բնակչության: Այս մասին հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
Պատերազմի սկզբից առ այսօր Հիմնադրամը 108 դիզելային գեներատոր է տրամադրել Արցախի հոսանքազրկված բնակավայրերին:
Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաք–արշավի շրջանակներում հանգանակված միջոցներով: