Թիվ 8 ընտրատարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը վերջերս անդամագրվել է ՀՀԿ-ին: Երեկ արդեն նա ԱԺ-ում շրջում էր` կուսակցական նշանը կոստյումին փակցրած: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Նահապետյանը պարզաբանեց, որ ինքը մեկուկես ամիս առաջ է անդամագրվել ՀՀԿ-ին: Ըստ նրա` ինքը պատգամավորի թեկնածու առաջադրվել է ՀՀԿ որոշմամբ, բացի այդ, ՀՀԿ խմբակցության անդամ է, եւ տրամաբանական էր, որ նաեւ ՀՀԿ կուսակցության մեջ պետք է ընդգրկվեր: Նահապետյանը նշեց, որ ինքը միշտ համագործակցել է ՀՀԿ-ի հետ, իսկ անդամագրվելով պարզապես իրավական ձեւակերպում է տվել դրան, առավել եւս, որ համամիտ է այդ կուսակցության գաղափարներին: Հիշեցնենք, որ Նահապետյանը գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ փեսան է: Նա պատգամավոր դարձավ այն ընտրատարածքից, որտեղից տարիներ շարունակ պատգամավոր էր ընտրվում նախկին քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանը:
Ժողովուրդ. ՀՀԿ- ականների շարքերը համալրվում են
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ