«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ փակ հանդիպում են ունեցել նաեւ 17 կուսակցությունների առաջնորդները, սակայն հանդիպմանը չեն մասնակցել խոշոր կուսակցություններից երկուսի առաջնորդները։
Ըստ մեր տեղեկությունների՝ ընդդիմությունը ծրագրել է իր անելիքները՝ առաջիկա օրերի հետ կապված: Բանն այն է, որ ընդդիմությունը պատրաստվում է այսօր կայանալիք համապետական հանրահավաքին, որտեղ նախատեսված է ավելի մեծ թվով մարդկանց ներկայություն ապահովել, ինչպես նաեւ երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 22-ից, ընդդիմության կողմից հայտարարված գործադուլին եւ դասադուլին:
Մեր տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ նաեւ ներկայացվել է ճանապարհային քարտեզ՝ հետագա անելիքների համար: Հավելենք, որ հանդիպմանը ներկա է եղել նաեւ ընդդիմության միասնական վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, որը պետք է այսօր կայանալիք համապետական հանրահավաքին հանդես գա կոնկրետ հայտարարություններով եւ առաջիկա անելիքների տեսլականով:
Ավելի մանրամասն՝ այսօրվա համարում։