Իսի-լե-Մուլինոյի քաղաքային խորհուրդը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել Արցախը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական Իսի-լե-Մուլինո քաղաքի քաղաքային խորհուրդը ընդունել է բանաձև, որում կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը ։

Բանաձևում, մասնավորապես, նշված է՝

«Առողջապահական, տնտեսական և սոցիալական աննախադեպ ճգնաժամի առջև կանգնած աշխարհը 2020 թ. սեպտեմբերի 27-ին ականատես եղավ Արցախի տարածքում հակամարտության կտրուկ վերսկսմանը: Թուրքական և ջիհադիստական ուժերի աջակցությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակի և արյան հեղեղ թափվեց այս տարածքի վրա, որը հանդիսանում է քրիստոնեության բնօրրանը, պատմական Հայաստանի արևելյան հատվածի մի մասը և հազարամյակներ ի վեր բնակեցված է հայերով:

Պատերազմական գործողությունների պատճառով փախստական դարձած հայ բնակչությանը պետք է հնարավորություն տրվի վերադառնալ իրենց տներ: Թուրքիայի կողմից ուղարկված սիրիացի շորջ 2000 վարձկանները պետք է անհապաղ լքեն տարածաշրջանը:

Անսասանորեն հավատարիմ իր արժեքներին՝ ժողովրդավարությանը, համերաշխությանը, պատասխանատվության ոգուն, և առերեսվելով 1915 թ.-ի ցեղասպանության պատասխանատու և միևնույն ժամանակ դա մինչ օրս ժխտող Թուրքիայի ակտիվացմանը Կովկասում՝ Իսի-լե-Մուլինոյի քաղաքային իշխանությունները կոչ են անում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես իր բնակչության անվտանգության և տարածաշրջանային ու միջազգային կայունության երաշխիք:

Արցախի ճանաչումը նպատակ ունի հաստատել կայուն խաղաղություն, քանզի այլևս տապալվել է Ֆրանսիայի, Եվրոպայի և ՆԱՏՕ-ի պաշտպանած անկողմնակալության պահանջը»:




Լրահոս