Երեկ Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի գործով դատական նիստը։ Չնայած այն հանգամանքին, որ նախատեսված էր Ս.Տեր-Պողոսյանի հարցաքննությունը, այն փոխարինվեց նախորդ նիստի ժամանակ, այսպես ասած՝ չհարցաքննված մեկ վկայի հարցաքննությամբ։ Դատական հաջորդ նիստը կլինի նոյեմբերի 7-ին, ժամը 11։00-ին։ Թերթի տեղեկություններով՝ Ս.Տեր-Պողոսյանի մերձավորների կողմից հստակ աշխատանքներ են տարվում վկաներին ,մշակելուե և կաշառելու ուղղությամբ։ Նշվում է, թե մանկապիղծ Ս.Տեր-Պողոսյանի հարազատները տուժողների մայրերին 25.000-ական դոլար են տվել՝ նրա դեմ մեղադրական ցուցմունք չտալու պայմանով։
168 ժամ. Մանկապիղծի հարազատները կաշառում են տուժողներին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ