Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ինստիտուտը հրապարակել է հետկորոնավիրուսային համախտանիշի կառավարման պաշտոնական ուղեցույց՝ թվարկելով COVID-19 հիվանդների մոտ առաջացած ախտանիշները: Բացի ընդհանուր նշաններից, ինչպիսիք են հոգնածությունն ու բարձր ջերմությունը, մասնագետները հայտնաբերել են ճանաչողական խանգարումներ, գլխացավ, վերջույթներում քորի զգացողությու և թմրություն, քնի խանգարումներ: Զեկույցում նշվում է, որ նրանք, ովքեր երկար ժամանակ ունեցել են կորոնավիրուսային վարակ, կարող են տառապել որովայնի ցավից, սրտխառնոցից ու անորեքսիայից:
Հիվանդությունը ազդում է նաև հիվանդների հոգեբանական վիճակի վրա և կարող է առաջացնել դեպրեսիա և անհանգստություն: Սրտանոթային համակարգը նույնպես ենթարկվում է հարձակման։ Հաճախ մարդիկ դիմում են բժիշկներին`բողոքելով սրտի բաբախի խանգարումներից, ցավից կամ կրծքավանդակում սեղմվածության զգացումից: Ավելի քիչ տարածված ախտանիշներն են մաշկի հիվանդությունները, օրինակ՝ ցանը, ասվում է ուղեցույցի մեջ: