Երկրի ապիկար և սրբապիղծ փաստացի ղեկավարությունը, հատկապես նիկոլ փաշինյանը իրավունք չունեն ոտք դնել սյունյաց անարատ հողի վրա, նրանք դավաճանել են Արցախին ու արցախցիներին և շարունակում են դավաճանել Սյունիքին և սյունեցիներին։ Այս մասին իր էջում գրել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյան:
«Սիրելի՛ սյունեցիներ
Մեր բնօրրանը վտանգված է առավել քան երբևէ, իսկ արժանապատվությունը՝ ոտնահարված։ Բայց մենք, ինչպես միշտ, չենք ընկճվելու, չենք ենթարկվելու դավաճանությանն ու դավադրությանը, շարունակելու ենք պայքարել և պաշտպանել մեր հայրենիքը։ Մենք պիտի ապացուցենք, որ եղել ենք, կանք և ուժեղ ենք լինելու, և որ մեզ կոտրել հնարավոր չէ։
Դեռևս հարյուր տարի առաջ սյունեցին պաշտպանեց ինքն իրեն, իր ընտանիքը, պահեց իր հողը հայրենի։
Հարյուր տարի անց աղետը նորից թակեց Սյունիքի դարպասը և ես վստահ եմ, որ նորից սյունեցին իրեն կդրսևորի որպես պետականության և հայրենիքի արժանապատիվ պաշտպան։
Երկրի ապիկար և սրբապիղծ փաստացի ղեկավարությունը, հատկապես նիկոլ փաշինյանը իրավունք չունեն ոտք դնել սյունյաց անարատ հողի վրա, նրանք դավաճանել են Արցախին ու արցախցիներին և շարունակում են դավաճանել Սյունիքին և սյունեցիներին։
Սիրելի՛ սյունեցիներ
Հաշվի առնելով ճակատագրական և վճռորոշ պահը Լեռնահայաստանի հետագա գոյատևման համատեքստում, կոչ եմ անում պայքարել սեփական արժանապատվության համար և չթողնել դավաճաններին ոտք դնել մեր սուրբ հողում։
Եվ ուրեմն Դավիթ բեկյան ուխտով և նժդեհյան ոգով շարունակենք մեր պայքարը»։