
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է ՌԴ-ի պետական սահմանների առավել արդյունավետ պաշտպանության անհրաժեշտության մասին` հաշվի առնելով հարևան երկրներում բորբոքվող հակամարտությունների ռիսկերը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պետք է ձգտենք ավելի արդյունավետ պաշտպանել պետական սահմանը, մանավանդ հաշվի առնելով մեր սահմանների մոտ տարածաշրջանային հակամարտությունների բորբոքման ռիսկերը»,- ընդգծել է Պուտինը Արտաքին հետախուզության ծառայության շտաբ-բնակարան կատարած այցի ժամանակ:
ՌԴ նախագահը հանձնարարել է նաև լուրջ ուշադրություն դարձնել տեղեկատվական անվտանգությանը, ծայրահեղականության և կոռուպցիայի դեմ պայքարին և տնտեսական ոլորտի հանցագործություններին: