2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ջոկատներն իրականացնում են փրկարար-որոնողական աշխատանքներ այն վայրերում, որտեղ տեղի են ունեցել ռազմական գործողություններ: Այս մասին ArmLur.am-ին տեղեկացրին ԱՀ ԱԻ պետական ծառայությունից։
Այդ աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 20-ի դրությամբ հայտնաբերվել է 1039 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ:
ԱԻ պետական ծառայության տնօրեն՝ գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի միջամտությամբ որոնողական աշխատանքներին փրկարար ջոկատների հետ մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև տեղանքին ծանոթ զինվորականները:
Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Շուշիի շրջանի լեռնաանտառային հատվածներում, Մարտունու, Հադրութի և Ֆիզուլիի շրջաններում: