Չենք լռելու. Փրկենք Գնդեվանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնությունը դիմում է Ջերմուկի բոլոր ձեռնարկատերերին, առաջին հերթին, հանքային ջրերի գործարանների և հանգստյան տների տերերին` Ջերմուկի հարևանությամբ գտնվող և անտերությունից կործանվող Գնդեվանք վանական համալիրի փրկության հարցում միավորվելու խնդրանքով: Ձեռնարկատերերը միասին կարո՛ղ են իրականացնել սրբավայրի փրկման աստվածահաճո գործը: Մեր հայրենիքում մեր պատմությունը պետք է ապահովագրված լինի կործանումից, մեր անցյալը պետք է պաշտպանված լինի մոռացումից: Դեռևս ուշ չէ պահպանել այդ անցյալը` հանուն ապագայի: Գնդեվանք միջնադարյան համալիրի հիմքը դրվել է 936 թվականին, իսկ համալիրի գլխավոր` Սբ. Աստվածածին եկեղեցին, համաձայն արևմտյան դռան ճակատակալ քարե արձանագրության, կառուցվել է 1686 թվականին: Գնդեվանքի փրկության հարցով միավորվելու խնդրանքի և սրբավայրի ներկայիս վիճակի վերաբերյալ “Չենք լռելու”-ն պատրաստել է սլայդշոու.




Լրահոս