Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հետմահու պարգևատրել է պատերազմական գործողությունների ընթացքում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս անմահացած 4 փրկարարի:
Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Պատերազմական գործողությունների ընթացքում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս անմահացան նաև ԱԻ պետական ծառայության 4 փրկարարներ. Հարություն Աթաջանյանը, Դավիթ Դոլուխանյանը և Արայիկ Հակոբյանը ԱՀ Նախագահի կողմից հետմահու պարգևատրվել են «Երախտագիտություն» մեդալով, իսկ Հովիկ Աղաջանյանը ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանագրով՝ «Փառքի խաչ-Նոյ» հուշամեդալով»,- ասված է հաղորդագրությունում: