Ինչպես armlur.am -ին հայտնում են ԱԻՆ լրատվական վարչությունից, հոկտեմբերի 3-ի ժամը 22.20-ի դրությամբ Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքային գոտում աշխատողներին միացել են Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից 12 փրկարար, ինչպես նաև Լոռու մարզի մոտակա գյուղերից դեպքի վայր են մեկնել մոտ 40 կամավորներ` մասնակցելու որոնողա-փրկարարական աշխատանքներին:Հոկտեմբերի 3-ի ժամը 20.00-ի դրությամբ Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքային գոտում աշխատողներին միացել են Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 6 փրկարար, Գեղարքունիքի մարզից` 27, Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատից` 12 հրշեջ-փրկարար:Հողազանգվածի տակ մնացած 35 ավտոմեքենաներից տեսանելի են 24-ը` 8 բեռնատար, 2 կռունկ, պետավտոտեսչության 2 մեքենա, 1 “Կամազ” մակնիշի մեքենա և ևս 11 թեթև մարդատար ավտոմեքենա:Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ և 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին և այն ամբողջովին դարձրել անանցանելի:Լուսանկարները` Գագիկ Շամշյանի:
Տավուշի մարզում որոնողական աշխատանքները շարունակվում են (լուսանկարներ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ