ԱՄՆ Սննդի և Դեղորայքի Գործակալությունը նոր արտոնություններ է տվել IQOS-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի գործակալությունը (FDA) թույլատրել է Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերության ծխախոտի տաքացման համակարգերի ամենավերջին սերնդի՝ IQOS 3-ի վաճառքը։

Ավելի վաղ՝ շուրջ երեք տարի ուսումնասիրություններ անցկացնելուց հետո, ԱՄՆ- ի Սննդի և դեղորայքի գործակալությունը (FDA) որոշում էր կայացրել ճանաչել IQOS-ը որպես մոդիֆիկացված ռիսկով ծխախոտային արտադրանք՝ MRTP (Modified Risk Tobacco Product)։

Գործակալությունը եզրակացրել է, որ ծխողների կողմից IQOS-ի օգտագործումն ընդհանուր առմամբ դրական ազդեցություն կունենա հանրության առողջության վրա։ Մոդիֆիկացված ռիսկ պարունակող ծխախոտային արտադրատեսակների օգտագործման միջոցով FDA-ը նպատակ ունի համոզվել, որ նվազեցված ռիսկի կամ ծխախոտային պրոդուկտի բացասական ազդեցության նվազման վերաբերյալ սպառողներին ուղղված տեղեկատվությունը հինմավորված լինի գիտական փաստերով և հասկանալի լինի։




Լրահոս