Ինչ է սպասվում Քաջարանի քաղաքապետին․ մեղադրանք կառաջադրվի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայտնի դարձավ, որ Քաջարանի քաղաքապետը հրավիրվել է Քննչական կոմիտե: Դեռեւս պարզ չէ , թե ինչ գործով, սակայն չի բացառվում, որ քաղաքապետին մեղադրանք կառաջադրեն ամիսներ առաջ տեղի ունեցած միջադեպի գործով: Մասնավորապես, 2020 թվականին մայիսի 24-ի վաղ առավոտից Սյունիքի մարզի Կապան քաղաքում լարված իրավիճակ էր: Չնայած արտակարգ դրությանը և հավաքներ անելու արգելքին, բավական մեծ թվով մարդիկ էին հավաքվել ոստիկանության Կապանի բաժանմունքի մոտ։ Իսկ պատճառն էլ օրեր առաջ տեղի ունեցած խուզարկություններն ու դրա հետևանքով կատարված ձերբակալություններն էին: ArmLur.am-ը ևս գրել էր, որ օրեր առաջ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել մի քանի համայքապետերի բնակարաններում, այդ թվում Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի բնակարանում:

Եվ ահա ավելի ուշ տեղեկություն տարածվեց, լուսադեմին դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել էին Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի, իսկ նրանցից Նվեր Խաչատրյանին էլ սխալմամբ էին բերման ենթարկվել ոստիկանություն, նաև տեղեկությունների համաձայն նրան բռնության էին ենթարկել։

«Օրեր առաջ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել իմ և մերձավորների բնակարաններում, որի արդյունքում որևէ կասկածելի բան չի հայտնաբերվել։ Դրան հաջորդել էին համաքաղաքացիների անհիմն ձերբակալությունները՝ բռնության կիրառմամբ»,–գրել էր քաղաքապետը:

Եվ ահա այս տեղեկությունից հետո մեծ թվով մարդիկ հավաքվեցին ոստիկանության Կապանի բաժանմունքի մոտ: Հավաքված քաղաքացիները ձերբակալվածների հարազատներն էին, ուղղակի համաքաղաքացիներ, որոնք պահանջում էին ազատ արձակել իրենց հարազատներին։ Նրանք պահանջում էին, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը գա ու բացատրի` ինչ է կատարվում։ Ի վերջո մարզպետը հանդիպեց սյունեցիների հետ:

Սակայն Պողոսյանի այցից հետո էլ կրքերը չհանդարտվեցին և մինչև ուշ գիշեր մարդիկ այդպես էլ հավաքված մնացին ոստիկանության բաժանմունքի առջև: Արդեն ուշ գիշեր նրանք հեռացան, երբ ձերբակալվածներին տեղափոխեցին Երևան:

Արդեն դրանից հետո պաշտոնական մեկնաբանությամբ հանդես եկավ ՀՀ Քննչական կոմիտեն՝ մեկնաբանելով, թե ինչ է տեղի ունեցել: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի և նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով, 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվելէին համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։

Գ․ Մ․




Լրահոս