Ժամանակ. 70-ն անց ուսանող տատիկներին ստորագրությամբ թողեցին Երեվան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւևան մտնող ճանապարհների մեծ մասը փակ են, եւ ոստիկանները երթուղայիններին արգելում են մուտք գործել քաղաք:Երեկ Աշտարակից Երեւան մտնող հատվածում Թալինից եկող երթուղայինի ուղեւորները “Ժամանակ”-ին հայտնեցին, որ միայն վարորդի եւ ոստիկանների երկարատեւ բանակցություններից հետո են նրանք կարողացել հասնել Երեւան:”Երեք օր է՝ Երեւան եկող ուղեւորներին բերում ենք մինչեւ Աշտարակի Գայի պոստ: Շարժվելուց ուղեւորներին նախապես զգուշացնում ենք, որ կարող է կրկին ճանապարհները փակած լինեն: Համբերությունս հատեց եւ որոշեցի դիմել լրատվամիջոցներին ու այդ մասին տեղեկացրեցի նաեւ ոստիկաններին, ինչից անմիջապես հետո նրանք իրար խառնվեցին եւ մի քանի րոպե խորհրդակցությունից հետո որոշեցին ուղեւորներից ստորագրություն վերցնել, որ նրանք ուսանողներ են: Հա, երթուղայինում 70-ն անց երկու տատիկ էլ կային, նրանք նույնպես ստորագրեցին, որ ուսանողներ են”,- ասաց երթուղայինի վարորդը,- գրում է Ժամանակ-ը:




Լրահոս