
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհրդակցություն կհրավիրի, որտեղ կքննարկի կորոնավիրուսի նոր հիմնամանրԷի մասին տեղեկատությունը, որը հայտնաբերվել Է Մեծ Բրիտանիայում: Դեկտեմբերի 22-ին այդ մասին Twitter-ում գրել է ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն:
«ԱՀԿ-ն (խորհրդակցության) կհրավիրի անդամ երկրներին թեստավորման եւ (վիրուսով) վարակման ռիսկերի նվազեցման ռազմավարությունների քննարկման համար»,- գրել է նա: