
Սյունիքի մարզպետարանը հայտարարություն է տարածել Որոտան գյուղի մերձակայքում գտնվող մեկ շինության՝ ադրբեջանական կողմին անցնելու տեղեկության վերաբերյալ:
«Հայտնում ենք, որ տարածքը, որտեղ այն կառուցված է, ներկա փուլում զինված ուժերի մարտական հենակետերի համաձայնեցված տեղակայման գործընթացում հայտնվել է վիճարկելի տարածքում:
Ներկայումս այդ տարածքում տեղակայված են ռուս սահմանապահներ»,- ասված է հայտարարության մեջ: