
Հավայան կղզիներում սերֆինգը մտցվել է որպես դպրոցական առարկա,- հաղորդում է Associated Press -ը: Հոկտեմբերի 3-ին նահանգապետ Նեյլ Աբերքրոմբին հայտարարել է, որ պետական դպրոցները կարող են ընտրել սերֆինգը՝ որպես դպրոցական առարկա, 2012 -ի գարնանից:Նահանգապետն ասել է, որ երբ մարդ մտածում է սերֆինգի մասին, նա միանգամից դա կապում է Հավայան կղզիների հետ: Աբերքրոմբին նշել է, որ այս սպորտաձևը խոր արմատներ ունի տեղի մշակույթի եւ կենսակերպի մեջ: Գործակալությունը նշում է, որ հիմա նահանգային դպրոցներում հնարավոր է ընտրել սպորտի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են ամերիկյան ֆուտբոլը, բասկետբոլը և լողը: Եվս 19 մարզաձեւեր ներկայացված են ֆակուլտատիվ դասընթացի տեսքով: