
Երեւանի քաղաքապետարանը պարգեւավճարներ չի տալիս, սա մեր որոշումն է: Այս մասին այսօր ավագանու նիստի ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա նշել է, թե սա ողբերգություն է, ինքը խոսել է սոցապ նախարարի հետ, որ ճշգրտումներ անեն եւ Երեւանաբնակ տղաների ցուցակ տրամադրեն իրենց:
«Մենք հասցեներով, հասցե առ հասցե, մեր խնայած գումարներով մենք կտեղադրենք բոլոր շենքերում վերելակներ, որոնք թույլ կտան սայլակներով տեղաշարժվել եւ կանենք ամեն ինչ, որ իրենք կարողանան ազատ տեղաշարժվել», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում